MyAmeria օնլայն/մոբայլ բանկինգ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Մենք անընդհատ բարելավում ենք մեր հաճախորդների փորձառությունը, որպեսզի բանկն ամենուր նրանց հետ լինի։ Այդ պատճառով մշակել ենք MyAmeria-ն, որը թույլ է տալիս բանկային հիմնական գործարքներն իրականացնել iOS, Android և Web հարթակներում` առանց բանկ այցելելու։

Դեռ չունե՞ս MyAmeria

Իմ Ամերիան բոլորի Ամերիան է

myameria

Բանկինգ՝ առանց
սահմանների

Արագ և ապահով

MyAmeria հավելված կարող ես մուտք գործել և գործարքներ կատարել մատնահետքի/FaceID-ի կամ PIN կոդի միջոցով: Հավելվածն ակտիվացնելիս ավտոմատ կցվում է թոքեն, որը ներդրված է հավելվածում և ապահովում է համակարգի անվտանգությունը:

Մուտք MyAmeria վեբ տարբերակ QR կոդի միջոցով

Կարող ես մուտք գործել MyAmeria վեբ տարբերակ՝ առանց գաղտնաբառ մուտքագրելու` պարզապես MyAmeria հավելվածի միջոցով սքանավորելով QR կոդը:

Հիմնական գործարքները ցանկացած վայրում

MyAmeria-ի միջոցով կարող ես առցանց կատարել բանկային առօրյա գործարքները։

Ինչպե՞ս օգտվել MyAmeria հավելվածից:

Բեռնել այն App Store-ից կամ Google Play Store-ից կամ մուտք գործել MyAmeria Web, գրանցվել համակարգում և/կամ մուտքագրել օգտագործողի անունն ու գաղտնաբառը, եթե արդեն հավելվածի օգտատեր ես։

Ինչպե՞ս գրանցվել MyAmeria հավելվածում, եթե նոր օգտատեր ես։

Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է ներբեռնել այն App Store-ից կամ

Google Play Store-ից և անցնել գրանցման փուլերը։ 

Ի՞նչ անել, եթե արդեն ունես Ամերիա Մոբայլ բանկինգի գործող հաշիվ:

Եթե ունես Ամերիա Մոբայլ բանկինգի գործող հաշիվ, պարզապես անհրաժեշտ է մուտք գործել MyAmeria հավելված Ամերիա Մոբայլ բանկինգի մուտքանվան և  գաղտնաբառի միջոցով և անցնել ակտիվացման գործընթացը:
Եթե ինչ-որ պատճառով մուտքը չի հաջողվում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ (+374 15) 56 11 11 հեռախոսահամարով կամ myameriasupport@ameriabank.am էլ․ հասցեով։

Ի՞նչ պետք է անել, եթե մոռացել ես մուտքանունը:

MyAmeria հավելվածի կամ Օնլայն բանկինգ համակարգի առաջին էջում սեղմիˊր «Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը» կոճակը, որից հետո ընտրիˊր «Մուտքանունը» դաշտը։
Լրացրոˊւ նույնականացման քեզ հարմար մեթոդը, և քո մուտքանունը կերևա էկրանին։

Ի՞նչ պետք է անել, եթե մոռացել ես գաղտնաբառը:

MyAmeria հավելվածի կամ Օնլայն բանկինգ համակարգի առաջին էջում սեղմիˊր «Մոռացել եմ մուտքանունը կամ գաղտնաբառը» կոճակը, որից հետո ընտրիˊր «Գաղտնաբառը» դաշտը։
Համապատասխան դաշտում լրացրոˊւ MyAmeria հավելվածում սահմանված քո մուտքանունը, որից հետո նշիˊր նույնականացման քեզ հարմար մեթոդը։ Դրանից հետո քո հաշվին կցված հեռախոսահամարին կստանաս մեկանգամյա գաղտնաբառ, որով մուտք գործելուց հետո անհրաժեշտ կլինի սահմանել նոր գաղտնաբառ։

Ինչո՞ւ է անհրաժեշտ PIN կոդը։

MyAmeria-ում հաշվի ակտիվացման ժամանակ դու սահմանում ես PIN կոդ,  որն անհրաժեշտ է գործարքները հաստատելու համար, եթե հեռախոսի բիոմետրիկ նույնականացման կարգաբերումն անջատված է։ 

PIN կոդը պետք է կազմված լինի 6 թվանշանից և չպետք է պարունակի իրար հաջորդող թվեր կամ ունենա 4 կամ ավելի կրկնվող նիշ։

Ինչպե՞ս ապաակտիվացնել/ակտիվացնել մատնահետքի/FaceID-ի միջոցով մուտքի հնարավորությունը:

MyAmeria-ում մատնահետքով կամ FaceID-ով մուտք գործելու հնարավորությունը ապաակտիվացնելու/ակտիվացնելու համար անհրաժեշտ է փոփոխել այն հեռախոսի հիմնական կարգաբերումներից:

Իմանալ ավելին Օնլայն բանկինգ և Մոբայլ բանկինգ  նախորդ համակարգերի մասին: